28/02/2014 19:10
Յանուկովիչ. Ես չեմ հրամայել ոստիկանությանը կրակել
Ես երբեք չեմ հրամայել ոստիկանությանը կրակել: Այս մասին այսօր Դոնի Ռոստովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը.
«Ոստիկանությունը անզեն էր, քանի դեռ իրենց կյանքի համար վտանգ չկար: Հետո միայն, երբ ցուցարարները սկսեցին կրակել իրավապահների վրա, նրանք վերցրեցին մարտական զենք, քանի որ ոստիկանությունն էլ ունի ինքնապաշտպանվելու իրավունք»,- ասաց Ուկրաինայի նախկին նախագահը՝ նշելով, որ ներողություն է խնդրում նաև «Բերկուտից», «որն անզեն կանգնեց ցուցարարների առջև»:
Յանուկովիչը նշեց, որ ոչ մի դեպքում չէր ցանկանա նման արյունահեղություն ու հիշեց 2004 թ.-ը, երբ երկրում ստեղծվել էր նմանատիպ իրավիճակ.
«Հիշում եմ՝ այդ ժամանակ երկաթուղային կայարանի մոտ եկան իմ կողմնակիցներնը: Մոտակայքում, այսպես ասած, «Նարնջագույն հեղափոխության» ակտիվիստներն էին: Ես գնացի երկաթուղային կայարան ու կանգնեցրի հնարավոր արյունահեղությունը: Այն ժամանակ ես ասացի՝ ձեր մայրերն ու կանայք երբեք չեն ների մեզ, եթե այստեղ արյունահեղություն ու մահեր լինեն»,- պատմեց Վիկտոր Յանուկովիչը:
Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց՝ չի վախենո՞ւմ արդյոք, որ հնարավոր է՝ իրեն դատեն Հաագայի դատարանում.
«Հաագայի դատարանո՞ւմ: Ես կասեմ իմ տեսակետը: Սկզբում պետք է անցկացվի տեղի ունեցածի անկողմնակալ քննություն՝ իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ, դրան պետք է մասնակցի նաև Եվրոպայի խորհուրդը: Դարնից հետո հնարավոր կլինի խոսել դատարանների մասին: Կցանականայի այդ հարցերին հիմա չպատասխանել: Ես համոզված եմ՝ ժամանակ կանցնի ու իրականությունը կհաղթանակի, բոլորը կիմանան իրականությունը: Հիմա ուղղակի թատերական ներկայացում է ընթանում, որի սցենարը, հավանաբար, գրվել է ոչ Ուկրաինայում: Կրկնում եմ՝ ես օրենքով ընտրված նախագահ եմ, ընտրվել եմ ժողովրդավարական ընտրությունների ընթացքում ու հիմա էլ եմ նախագահ»,- ասաց Յանուկովիչը:
Նախորդող հրապարկումներ՝ Ուկրաինացիները ողջունում են Յանուկովիչին. Լուսանկարներ 16+
Յանուկովիչը պատմեց, որտեղ էր 1 շաբաթ. «Եկել եմ Ռոստով՝ հին ընկերոջս մոտ»
Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար