06/03/2014 13:58
Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է
Հայաստանի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:
Ինչպես տեղեկացնում է Նախախորհրդարանի պաշտոնական կայքը` ոտքի են կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակչությունը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը փորձել է համոզել գյուղացիներին, որ կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը, սակայն նրանք ասում են, որ նոր խողովակներ են բերվել:
Գյուղացիներին նաև բնապահպան ակտիվիստներն են միացել: