07/03/2014 15:03
«Դեմ եմ»-ը հասավ ոստիկանություն. Կամ մնացածին բաց թողեք, կամ՝ սաղիս տարեք
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ են: Նրանք պահանջում են, որ ազատ արձակվեն Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված իրենց 3 ընկերները:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչև ոստիկանության շենք հասնելը ցուցարարներին նախազգուշացրել էր, որ ոստիկանության բաժինը հատուկ պահպանվող տարածք է ու դրա դիմաց ցույց անել ու բղավել չի թույլատրվում:
Այս պահին ոստիկանները պատ են կազմել և փակել են ոստիկանության շենքի մուտքը: Ցուցարարներից պահանջում են, որ նրանք որոշակի հեռավարության վրա կանգնեն:
«Հարցը 3 մետրը չի, կամ բաց թողեք մեր ընկերներին կամ հենց հիմա բոլորիս տարեք»,- ոստիկաններից պահանջեց ակտիվիստներից մեկը:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» ակցիայի մասնակիցները գնում են ոստիկանություն՝ ընկերների հետևից
«Դեմ եմ». Ակցիայի մասնակիցները փորձում են փակել ճանապարհները