07/03/2014 13:31
Դեմ եմ. Comedy club չենք եկել. Նախարարից բացի ոչ մեկին լսել չենք ուզում
Քիչ առաջ Ֆինանասների նախարարության աշխատակազմի ղեկավարը իջավ ակցիայի մասնակիցների հետ զրուցելու: Նա ասաց, որ եթե կա գրավոր պահանջ, դա փոխանցեն իրեն, իսկ եթե չկա, ապա 5-10 մարդուց բաղկացած պատվիրակություն կազմել և մտնել նախարարություն բանակցելու համար: Սակայն «Դեմ եմ»-ի անդամները հայտարարեցին, որ իրենք Comedy club չեն եկել և չեն փոխում իրենց պահանջը: Նրանք ասում են, որ բանակցության չեն գնա և նախարարի հետ հանդիպման ձևաչափն էլ իրենք են որոշում:
«Նախարարը հայտարարություն է արել, թող իջնի և իր հայտարարությունների պարզաբանի, ոչ մի պատվիրակություն չի կազմվի»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը: Նրանք հրաժարվում են բացի նախարարից մեկ այլ պաշտոնյաի լսել:
Նախորդող հրապարակումներ՝ «Դավո, իջի». Ակցիայի մասնակիցները նախարարի հետ հանդիպում են պահանջում
Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել