07/03/2014 13:20
«Դավո, իջի». Ակցիայի մասնակիցները նախարարի հետ հանդիպում են պահանջում
Ֆինանսների նախարարության դիմաց իրավիճակը լարված է: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ, որից հետո «Դեմ եմ» խմբի անդամ Արտաշես Արաբաջյանը բարձրախոսով հայտարարեց, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես են աստիկանները հրել անգամ լրագրողներին:
«Եթե տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, ոստիկանները պետք է պատասխանատվութան ենթարկեն»,-ասաց նա, ինչից հետո հայտարարեց, որ իրենք իրավունք ունեն ակցիաներ անցկացնել և պաշտպանել իրենք իրավուքնները: Քաղաքացիները պահանջում են, որ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իջնի և հանդիպի իրենց հետ: «Դավո, ինջի»,-վանկարկում են նրանք:
Նախորդող հրապարակումներ՝ Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել
«Դեմ եմ» խմբի անդամ. Թյուր կարծիք է, որ ՍԴ-ն վերջնական որոշում կհրապարակի
Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»