07/03/2014 14:00
Վալերի Օսիպյան. Ակցիան արտոնված չէ, ազատեք ճանապարհները
Ֆինանսների նախարարության դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ասաց, որ ակցիան արտոնված չէ.
«Դուք խախտում եք Սահմանադրության 43-րդ հոդվածը, դուք չեք ենթարկվում ոստիկանների կոչին, դուք սահմանափակում եք այլոց իրավուքնները»,-ասաց Օսիպյանը՝ պահանջելով հեռանալ ճանապարհից:
«Դեմ եմ» խմբի անդամ Հայկ Ավետիսյանը փոխոստիկանապետին ասաց, որ եթե հենց հիմա ազատ չարձակեն իրենց բերման ենթարկված ընկերներին, ապա ակցիայի մասնակիցները կգնան ոստիկանություն՝ նրանց հետևից:
Օսիպյանն ու Ավետիսյանը համաձայնության չեկան: Ակցիան շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ». Ակցիայի մասնակիցները փորձում են փակել ճանապարհները
Դեմ եմ. Comedy club չենք եկել. Նախարարից բացի ոչ մեկին լսել չենք ուզում
«Դավո, իջի». Ակցիայի մասնակիցները նախարարի հետ հանդիպում են պահանջում
Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել