07/03/2014 13:43
«Դեմ եմ». Ակցիայի մասնակիցները փորձում են փակել ճանապարհները
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, տեսնելով, որ նախարարը չի իջնում և իրենց պահանջը չի կատարվում, սկսեցին փակել Ֆինանսների նախարարության հարակից ճանապարհները: Նրանք նախարարին վերջնագիր էին ներկայացրել և ասել էին, որ եթե նա չիջնի, կփակեն ճանապարհները:
Նրանք այս գործողությունից առաջ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչու նախարարը չի ընդունում իրենց պահանջը: Աշխատակազմի ղեկավարն էլ ասաց, որ այդ պայմաններում երկխոսություն լինել չի կարող. «Սա ամբոխավարություն է, այստեղ երկխոսել չի լինի»,-ասաց նա: Ճանապարհին առաջացած հրմշտոցից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի:
Նախորդող հրապարակումներ՝ Դեմ եմ. Comedy club չենք եկել. Նախարարից բացի ոչ մեկին լսել չենք ուզում
«Դավո, իջի». Ակցիայի մասնակիցները նախարարի հետ հանդիպում են պահանջում
Միջադեպ՝ «Դեմ եմ» ակցիայի ժամանակ. Քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել