07/03/2014 18:55
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով
Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովն ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքին հայտնել է, որ սահմանը հատած ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով:
Վերջինս նշել է, որ քաղաքացուն նկատել են «Թովուզի շրջանում` երկաթգծի մոտակայքում»:
Սայիլովը նշել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել, որովհետև քաղաքացին միայն հայերեն է խոսում, իսկ վերջինիս նախատեսված է հարցաքննել միայն վաղը:
Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալությունը լուսանկար է հրապարակել, որում ըստ կայքի սահմանը անցած քաղաքացին է:
Նախորդող հրապարկում՝ ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել