14/03/2014 15:09
ՏԿ նախարարը ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիների հետ կհանդիպի երկուշաբթի օրը
Քիչ առաջ Արագածոտնի մարզում ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչների հետ հանդիպեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսնայանն ու հայտարարեց, որ Տարածքային կառավարման նախարարն այսօր նրանց հետ չի հանդիպի:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ով նույնպես միացել էր գյուղացիների բողոքին.
«Գյուղապետն ասաց, որ Արմեն Գևորգյանը գյուղացիների հետ կհանդիպի երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ինչից հետո նրանք ցրվեցին»,- ասաց Եղիա Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում էր կառուցել ՀԷԿ, որը ջուր էր վերցնելու Ապարանի ջրամբարից:
Կառուցվող ՀԷԿ-ին հարակից 7 գյուղերի բնակիչները ոտքի էին կանգել՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք վստահ են՝ ՀԷԿ-ը կվերցնի եղած բոլոր ջրային պաշարներն ու արդյունքում իրենց այգիներն առանց ոռոգման ջրի կչորանան:
Նախորդող հրապարակում՝ ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղի բնակիչները կրկին բողոքում են