17/03/2014 17:55
Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը դիտումներով առաջին տեղում է
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Արամ MP3-ի «Not Alone» երգը YouTube-ում դիտումների քանակով առաջինն է:
«Եվրատեսիլի» YouTube-ի պաշտոնական ալիքով Արամի երգն արդեն ունի 447.233 դիտում:
Մեր ներկայացուցչին հաջորդում են Մոնտենեգրոյի (385,891), Մեծ Բրիտանիայի, Իսրայելի (158,716), Ռումինիայի ներկայացուցիչների տեսահոլովակները:
Նախորդող հրապարակում՝ «Եվրատեսիլ-2014» մրցույթում Արամ MP3-ն կներկայացնի «Not Alone» երգը