17/03/2014 10:24
Ղրիմի հանրաքվեի տվյալներով ՌԴ-ին միանալուն կողմ է ընտրողների 95,7 տոկոսը
Ղրիմի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն ավարտվել է: Երևանի ժամանակով 18:30 դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 80 տոկոս: Այս մասին հայտարարել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ընտրատեղամասերի 75 տոկոսի տվյալներն արդեն մշակված են, դրանց համաձայն ընտրողների 95,7 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ղրիմի ղեկավարները հրաժարվեցին ենթարկվել նոր ժամանակավոր կառավարությանը և օգնություն խնդրեցին Ռուսասատանից, վերջինս էլ նախաձեռնեց հանրաքվեն: Ուկրաինայի իշխանությունները, ԵՄ-ն, և ԱՄՆ-ն հայտարարել են, որ հրաժարվում են ընդունել հանրաքվեի արդյունքները: