17/03/2014 12:10
Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել
Ղրիմի բնակչության 96. 77 տոկոսը կողմ է քվերակել Ռուսաստանին միանալուն: Սա ընտրության արդյուքների վերջին տվյալն է: Բոլորը տեղամասերում հաշվարկն ավարտված է: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, քվերակությանը մասնակցել է 1 մլն 274 հազար 96 մարդ, ինչը կազմում է բնակչության 83.1 տոկոսը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ղրիմի ղեկավարները հրաժարվեցին ենթարկվել նոր ժամանակավոր կառավարությանը և օգնություն խնդրեցին Ռուսասատանից, վերջինս էլ նախաձեռնեց հանրաքվեն: Ուկրաինայի իշխանությունները, ԵՄ-ն, և ԱՄՆ-ն հայտարարել են, որ հրաժարվում են ընդունել հանրաքվեի արդյունքները:
Նախորդող հրապարակումներ՝ Ղրիմի հանրաքվեի տվյալներով ՌԴ-ին միանալուն կողմ է ընտրողների 95,7 տոկոսը