18/03/2014 11:40
Մամիկոն Խոջոյանին վաղը կվիրահատեն
Մարտի 4-ին ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանին վաղը կվիրահեն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Վարդազարյանը:
«Վիրահատելու են ձախ բազկային հատվածը: Հիմա մեզ ասել են` վաղն են վիրահատում. չգիտեմ կտեղափոխե՞ն նորից, թե չէ»,- ասաց Հեղինե Վարդազարյանը:
Մամիկոն Խոջոյանի աղջկա խոսքով՝ ծերունու գիտակցությունը ժամանակ առ ժամանակ վերականգնվում է.
«Դե լինում է, որ մեզ պահի տակ կանչում է, զրուցում: Հիմնականում `չկապակցված նախադասություններ է ասում: Կրկնում է՝ «ինձ իմ վեդրոն տվեք», «հողին պառկացրեք» նման բաներ»,- ասաց Հեղինե Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Մարտի 4-ին նրան Հայաստան էին վերադարձրել: Բժիշկների զննությունից հետո ծերունու մարմնի վրա հայտնաբերվել էին խոշտանգման բազմաթիվ հետքեր:
Նախորդող հրապարակումներ՝ Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք