20/03/2014 10:50
Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից և վիզային ռեժիմ սահմանում ՌԴ-ի հետ
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պորուբիյը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ին հրահանգված է վիզային ռեժիմ սահմանել ՌԴ-ի հետ:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Պորուբիյը նշել է, որ մոտ ժամանակներս ՌԴ-ի քաղաքացիները Ուկրաինայի տարածք կկարողանան մուտք գործել միայն վիզաներով:
Նրա խոսքով` կառավարությունը պետք է մշակի Ղրիմի տարածքից Ուկրաինայի քաղաքացիների տարհանման մեխանիզմները:
Պորուբիյը նշել է նաև, որ Ուկրաինան ոչ միայն դադարեցնում է իր նախագահությունը ԱՊՀ-ում, այլև ցանկանում է դուրս գալ այդ կազմակերպությունից:
Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունները կդիմեն ՄԱԿ-ին՝ Ղրիմը ապառազմականացված տարածք հռչակելու համար: