21/03/2014 16:56
Քեսապում բնակիչներ գրեթե չկան. Մարտերը շարունակվում են
Քեսապում մարտերը շարունակվում են: Բնակիչների մեծ մասը հեռացել է ավանից: Զինվորականները փորձում են տարհանել Քեսապում մնացածներին ու տեղափոխել անվտանգ վայր: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը:
Սիրիական բանակն ու ընդդիմադիրները շարունակում են հակամարտությունը: Ըստ ոչ ստույգ տեղեկությունների՝ Քեսապի սահմանայի անցակետը գտնվում է զինյալների հսկողության տակ:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, վիրավորների թիվն առայժմ հստակ չէ:
Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Նախորդող հրապարակում՝ Հարձակում է եղել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա. yerakouyn.com