24/03/2014 10:03
Քեսապում թեժ մարտերը շարունակվում են. Սիրիական բանակը նահանջել է
Նախօրեին հայաշատ Քեսապում թեժ մարտերը շարունակվել են: Ինչպես հաղորդում է yerakouyn.com-ը՝ Թուրքիայի կողմից հարձակում գործած զինյալ խմբավորումները իրենց հսկաղության տակ են առել Քեսապը: Թեժ մարտերից հետո սիրիական բանակը նահանջել է: Ըստ արաբական աղբյուրների՝ սիրիական զորքի նահանջը բանակի շարքերը ամրացնելու ապա հակահարված տալու համար է:
Նախօրեին՝ 23:20-ին սիրիական բանակը ծանր հրետանիով հարձակում է սկսել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող «Նապը ալ մուրի» կետերի վրա։
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա ու գիշերել Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում:
Նախորդող հրապարակումներ՝ Քեսապից հեռացածները գիշերել են Լաթաքիայի եկեղեցու տարածքում. Լուսանկար
Քեսապում բնակիչներ գրեթե չկան. Մարտերը շարունակվում են