25/03/2014 17:23
«Շատ ուրախ եմ՝ գնացել են Քեսաբ, ուրախ չեմ, որ միայն ՀՀԿ-ականներ են գնացել»
«Շատ ուրախ եմ, որ Քեսաբի դեպքերի հետ կապված Հայաստանից պատվիրակություն է մեկնել, սակայն շատ ուրախ չեմ, որ պատվիրակությունը միակուսակցական է, փառք Աստծո, որ Հայաստանի խորհրդարանը միակուսակցական չէ»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կարծում եմ, որ կոռեկտ ու ճիշտ կլիներ, եթե մյուս խմբակցություններըը նույնպես տեղեկացված լինեին և մյուս խմբակցություններից նույնպես պատվիրակության կազմում լինեին: Իշխանությունները միշտ խոսում են երկխոսության մասին, սակայն պատվիրակության կազմում միայն ՀՀԿ-ականներ են»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Դաշնակցությունը նաև Սիրիայում է:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատվիրակության կազմում են նաև «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նախորդող հրապարակումներ՝ ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա՝ Քեսաբի դեպքերին ծանոթանալու
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ի պաշտպանություն քեսաբահայերի բողոքի ակցիա կանցկացվի
ԱԺ նախագահը՝ Քեսապի դեպքերի մասին. Մենք իրավասու չենք միջամտել