3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով

25/03/2014 20:36

3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 28-ին արդարացրել է ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող 3 զինծառայողներին:

Ըստ 2 երեխաների հայր Արթուր Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով թիվ 25918 զորամասի հրամանատարիթիկունքի գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, 2011թ. հոկտեմբերի 1-ից գտնվելով ճամբարային հավաքներում «Քավթառներ» կոչվող տեղամասում, հանդիսանալով ճամբարային հավաքների պետի թիկունքի գծով տեղակա, ճամբարային հավաքների հակահրդեհային անվտանգության պատասխանատու, որպես պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 101 հոդվածի, 102 հոդվածի 12-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ կետի, 199 հոդվածի, 217 հոդվածի և նույն կանոնագրքի հավելված 16-ի պահանջները, հետևողականություն չի դրսևորել, հսկողություն չի սահմանել 3-րդ մարտկոցին հատկացված թիվ 6 վրանում վառարանի տեղադրելու կարգի և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ, որի հետևանքով 2011թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 3-ի սահմաններում վառարանի շահագործման ընթացքում ուղղաձիգ կերպով դուրս եկող բոցն այրել է ծխնելույցին հպված պոլիէթիլենային շերտը, վրանի առաստաղի պատուհանի եզրը, ինչն էլ հանգեցրել է հրդեհի առաջացմանը և այրվել է վրանն ու այնտեղ գտնվող զինվորական իրերը` դրանով իսկ պետությանը պատճառել նյութական վնաս:

Ըստ 2 երեխաների հայր Հայկ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով թիվ 36534 զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատար, կոչումով մայոր,2011թ. հոկտեմբերի1-ից գտնվելով ճամբարային հավաքներում «Քավթառներ» կոչվող տեղամասում, հանդիսանալով դիվիզիոնի ընդհանուր պատասխանատու,որպես պետ, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 129 հոդվածի, 195 հոդվածի 2-րդ կետի, 199 հոդվածի, 219 հոդվածի և նույն կանոնագրքի հավելված 16-ի պահանջները, հետևողականություն չի դրսևորել, հսկողություն չի սահմանել 3-րդ մարտկոցին հատկացված թիվ 6 վրանում վառարանի տեղադրելու կարգի և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ, որի հետևանքով 2011թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 3-ի սահմաններում վառարանի շահագործման ընթացքում ուղղաձիգ կերպով դուրս եկող բոցն այրել է ծխնելույցին հպված պոլիէթիլենային շերտը, վրանի առաստաղի պատուհանի եզրը, ինչն էլ հանգեցրել է հրդեհի առաջացմանը և այրվել է վրանն ու այնտեղ գտնվող զինվորական իրերը` դրանով իսկ պետությանը պատճառել նյութական վնաս:

Ըստ Գարիկ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով թիվ 36534 զորամասի հրետանային դիվիզիոնի3-րդ մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան, 2011թ. հոկտեմբերի 1-ից գտնվելով ճամբարային հավաքներում «Քավթառներ» կոչվող տեղամասում, հանդիսանալով թիվ 6 վրանի պատասխանատու, որպես պետ, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 141 հոդվածի, 142 հոդվածի 14-րդ կետի, 195 հոդվածի 2-րդ կետի, 199 հոդվածի, 219 հոդվածի և նույն կանոնագրքի հավելված 16-ի պահանջները, հետևողականություն չի դրսևորել, հսկողություն չի սահմանել 3-րդ մարտկոցին հատկացված թիվ 6 վրանում վառարանի տեղադրելու կարգի և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ, որի հետևանքով 2011թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 3-ի սահմաններում վառարանի շահագործման ընթացքում ուղղաձիգ կերպով դուրս եկող բոցն այրել է ծխնելույցին հպված պոլիէթիլենային շերտը, վրանի առաստաղի պատուհանի եզրը, ինչն էլ հանգեցրել է հրդեհի առաջացմանը և այրվել է վրանն ու այնտեղ գտնվող զինվորական իրերը` դրանով իսկ պետությանը պատճառել նյութական վնաս:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 Հոդվածի 1 Մասի ( Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 

Ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել

Նախաքննության ընթացքում Գարիկ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբերին 1-ին զորամասի հրետանային ստորաբաժանումները մեկնել են «Քավթառներ» կոչվող տեղամաս` ճամբարային հավաքների: Տեղյակ լինելով, որ վրանները պատռվածքներ ունեն անձնակազմին ցրտից և հնարավորինս անձրևից պաշտպանելու համար պոլիէթիլենային թաղանթ է գնել` վրանի տանիքը ծածկելու համար: Իրենց հետը տարել են զինվորական գույքը, պոլիէթիլենային թաղանթը, վառարաններն ու խողովակներն` առանց անկյունակների: Տեղադրելուց հետո, ինչպես դիվիզիոնի հրամանատարը, այնպես էլ ճամբարային հավաքների պետի թիկունքի գծով տեղակալը և այդ օրը և մյուս օրերի ընթացքում շրջել և ստուգումներ են կատարել վրանների ներսում: 2011 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում ողջ անձնակազմն` իր հետ միասին քնած են եղել և հանկարծ լսվել է հնոցապանի բղավոցը` ձայն է տվել «վեր կացեք վրանի տանիքն այրվում է»:

Իսկույն զարթնել է, արթնացել նաև ողջ անձնակազմը, փորձել են մարել հրդեհը, բայց ապարդյուն, հավաքված անձնակազմն ով ինչ կարողացել վերցրել և մի երկու րոպե անց վրանն ամբողջոթյամբ այրվել է: Անձնակազմից որևէ մեկը մարմնական վնասվածք չի ստացել և բժշկի կարիք չի ունեցել: Նշել է, որ վառարանն ու խողովակաշարը զորամասից ստանալու ժամանակ անկյունակներ չեն տրամադրվել: Ինքը գիտակցել է, որ առանց անկյունակի սխալ է, իսկ իրենց տրամադրված վառարանի անհրաժեշտ են եղել երկու անկյունակ, իսկ վառարանի խողովակը բարձրացել է ուղղաձիք: Զգալով, որ անհրաժեշտ են անկյունագծեր, չի մտածել, որ հնարավոր է դրա բացակայությունը հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ, չի զեկուցել վերադաս հրամանատարությանը անկյունագծեր տրամադրելու համար, իսկ հրդեհից հետո զղջացել է, որ չի զեկուցել և չի պահանջել անկյունագծեր կամ գոնե ինքն իր միջոցներով չի գնել, ինչպես գնել էր պոլիէթիլենային թաղանթը: Զղջացել է կատարվածի համար և խնդրել ներողամիտ լինել:

Նախաքննության ընթացքում Արթուր Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին զորամասի ողջ անձնակազմը` բացառությամբ մեկ դիվիզիոն և կայազորի զորամասերի հրետանային ստորաբաժանումները մեկնել են «Քավթառներ» կոչվող տեղամաս ճամբարային հավաքների: Զինվորական գույքը, վառարաններն ու խողովակներից յուրաքանչյուրը ստորաբաժանումից հետ է բերել: Վրանների մի մասը պատռվածքներ ունենալոււ պատճառով անձնակազմն իր հետ բերել է պոլիէթիլենային թաղանթ` տանիքը ծածկելու նպատակով: Նշել է, որ վրաններում տեղադրված մի քանի վառարաններ, ինչպես նաև 6-րդ վրանի վառարանը անկյունակներ չեն ունեցել, որոնք հրդեհից հետո նոր միայն հատկացվեցին: Նշել է, որ հսկողությունը հրդեհի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ ոչ թե միայն իրենն է, այլ` ճամբարային հավաքների պետից սկսած մինչև յուրաքանչյուր ժամկետային զինծառայող: Հայտնել է նաև, որ ինքն իր պարտականությունները կատարման մեջ չի թերացել և չի խախտել ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և ոչ մի պահանջ:

Նախաքննության ընթացքում Հայկ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին զորամասը և կայազորի զորամասերի հրետանային ստորաբաժանումները մեկնել են «Քավթառներ» կոչվող տեղամաս ճամբարային հավաքների: Իրենք իրենց հետ տարել են զինվորական գույքը, վառարաններն ու խողովակները, պոլիէթիլենային թաղանթ` մի քանի վրանների տանիքային մասի պատռվածքները դրանով ծածկելու համար:

Գույքը տեղավորելուց և վառարանները տեղադրելուց հետո, ինչպես ինքն այնպես էլ ճամբարային հավաքների վերադաս հրամանատարությունը և առաջին օրը և դրանից հետո պարբերաբար նայել և ստուգել են վրանում տիրող իրավիճակը, վերահսկողություն սահմանել անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Վրաններում վառարանները վառելու համար նշանակված են եղել հնոցապաններ, որոնք հրահանգավորված են եղել ժամանակին ու ճիշտ ձևով կատարել իրենց պարտականությունները:

Նշել է, որ 2011 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, ժամը 03-ի սահմաններում իրեն արթնացրել են զինվորներից և ասել, որ 6-րդ վրանն այրվում է: Իսկույն դուրս է եկել և տեսել, որ համարյա ամբողջությամբ այրվել է նշված վրանի տանիքային մասը, իսկ մեկ երկու րոպե հետո` ամբողջ վրանը և այնտեղ գտնվող զինվորական գույքի մեծ մասը: Նշել է, որ ինքն իր պարտականությունները կատարել է ճիշտ և ժամանակին, ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և պահանջների որևէ խախտում թույլ չի տվել:

Դատարանում ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք

Դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա գործով մեղադրող Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ, քանի որ տուժողի ներկայացուցիչ Վրույր Պետրոսյանը դատարանին է ներկայացրել ՊԲ հրամանատարի կողմից հաստատված ակտը, որը կազմվել է ՊԲ թիկունքային ծառայության հանձանաժողովի կողմից, համաձայն որի կրկին վերահաշվարկվել է 2011թ. հոկտեմբերի 3-ին «Քավթառներ» կոչվող տեղամասում ՊԲ 36534 զորամասի ՀԴՆ-ի ճամբարային հավաքների ժամանակ հրդեհի պատճառով այրված նյութական միջոցների ընդհանուր գումարային արժեքը, որը կազմել է 338763 ՀՀ դրամ:

Նշեց նաև, որ մինչև 09.06.2013թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, որն առաջացրել է էական վնաս՝ գույքային վնասի դեպքում այն կազմել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը:

Տվյալ դեպքում ներկայացված ակտի համաձայն այրված նյութական միջոցների գումարային արժեքը չի գերազանցում նվազագուն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը, այսինքն՝ դատարանում ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել, ուստի ամբաստանյալներ Գարիկ Քոչարյանի, Արթուր Հարությունյանի, Հայկ Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով և 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով հայտարարեց ամբաստանյալներ Արթուր Հարությունյանի, Հայկ Գրիգորյանի և Գարիկ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:

Դատարանը արդարացրել է Գարիկ Քոչարյանին, Արթուր Հարությունյանին և Հայկ Գրիգորյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Նախորդող հրապարակում՝ Արդարացվել է պետությանը 1.862.129 ՀՀ դրամ վնաս պատճառելու մեջ մեղադրվողը

«Օրենքի զոհերը». Սուտ մատնության մեջ մեղադրվողը արդարացվել է

ԴԱՀԿ-ի Լոռու մարզի բաժնի պետն արդարացվել է

Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով

Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան

Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/05/2024 22:42 Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, Հունաստանում գործող մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել Հանուն հայրենիքի շարժմանը 10/05/2024 22:26 Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ 10/05/2024 22:13 Ռեյի համախտանիշ. վաղ ախտորոշումը կարող է փրկել երեխայի կյանքը 10/05/2024 22:01 Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը․ զոհեր կան 10/05/2024 21:47 ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին՝ Վաշինգտոնում 10/05/2024 21:25 Պուտինը հանձնարարել է ստեղծել պատմության դասավանդման միասնական մեթոդաբանություն և առաջնորդվել դրանով 10/05/2024 21:05 Բագրատ Սրբազանը ներկայացրեց Համազգային շարժման հետագա քայլերը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին 10/05/2024 20:47 «Հերթով, շարքով, կարգով իրենց բոլոր պրոֆիլները փոխել են իրենց կուսակցության ղեկավարի նկարով՝ ասելով՝ մեր դեմքը, ահավասիկ, սա է»․ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին 10/05/2024 20:29 Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (Տեսանյութ) 10/05/2024 20:17 Ինձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ Սրբազան 10/05/2024 20:00 Հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա և չի՛ գալու. Աբրահամ Գասպարյան 10/05/2024 19:45 Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան 10/05/2024 19:35 «Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներին 10/05/2024 19:24 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են Բաքվի պայմաններով․ Տարածքները մեզ են տալիս՝ առանց մի կրակոցի․ Ալիև 10/05/2024 19:12 «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է, բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համար 10/05/2024 18:55 Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի Հովհաննիսյան 10/05/2024 18:45 Կա հանրային կոնսենսուս՝ գործող իշխանությունն այլևս չի կարող կառավարել այս պետությունը․ Գոհար Մելոյան 10/05/2024 18:36 Ժողովուրդը պետք է այնպիսի մարդկանց վստահի իր ապագան, որոնց հետ անվտանգ կլինի․ Տիրան Խաչատրյան 10/05/2024 18:18 Ժաննա Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը 10/05/2024 18:03 Պարեկները հորդորում են բացել Երևան-Ապարան ճանապարհը 10/05/2024 17:55 Փաստաբանների պալատն արագ արձագանքման խումբ է ձևավորել․ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի բերման ենթարկվածներին 10/05/2024 17:44 Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են․ «Հրապարակ» 10/05/2024 17:31 Միշուստինը՝ ՌԴ վարչապետ 10/05/2024 17:17 «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը»․ Խաչատուրյանը՝ Լոս-Անջելեսի քաղաքապետին 10/05/2024 17:03 Մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհին 10/05/2024 16:48 «Զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ»․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների 10/05/2024 16:36 Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը 10/05/2024 16:29 Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ 10/05/2024 16:22 Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը 10/05/2024 16:20 «Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»․ Միրզոյանն՝ Ալմաթիում 10/05/2024 16:19 ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան 10/05/2024 16:08 Այն հավատքով եմ, որ այս երիտասարդության հետ հասնելու ենք Արցախ. Գայա Արզումանյան (Տեսանյութ) 10/05/2024 16:01 Միրզոյանն ասել է, որ Բայրամովի հետ հանդիպման նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է 10/05/2024 15:53 Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից 10/05/2024 15:50 Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով 10/05/2024 15:40 Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց 10/05/2024 15:33 Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կմիանան շարժմանը 10/05/2024 15:18 Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ. Սամվել Բաբայան 10/05/2024 15:06 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Սրբազանի կողքին է (Տեսանյութ) 10/05/2024 14:48 Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է 10/05/2024 14:34 Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ 10/05/2024 14:33 Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 10/05/2024 14:22 Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը. Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ ուսանողներին 10/05/2024 14:20 Միրզոյանն ու Բայրամովը մեկնարկում են բանակցությունները 10/05/2024 14:11 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը 10/05/2024 14:09 «Սա կրթական հաստատություն է, հո շուկա՞ չի». Բրյուսովի ռեկտորը՝ բուհի դռները փակելու մասին (Տեսանյութ) 10/05/2024 14:02 Ալեն Սիմոնյանը 2018 թ. շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցին. Դավիթ Հակոբյան (Տեսանյութ) 10/05/2024 13:56 Չեն կարող որևէ կոմպրոմատով փորձել ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել, ՔՊ-ն բավականին ամուր է․ Բաքոյան 10/05/2024 13:48 «Ամաչում ենք Ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին 10/05/2024 13:36 Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ 10/05/2024 13:23 Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ 10/05/2024 13:17 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ վարչապետի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 10/05/2024 13:11 Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում 10/05/2024 13:09 Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ 10/05/2024 13:08 Ժողովուրդն այլևս անտարբեր չէ, Նիկոլը լեգիտիմ չէ, չունի ժողովրդի աջակցությունը․ Շարմազանով 10/05/2024 13:04 «Ձեր արածն ուղղակի սխալ է». Բագրատ Սրբազանը՝ համալսարանի դռները փակած Բրյուսովի համալսարանի ռեկտորին 10/05/2024 13:01 Հայաստանի ղեկավարը սրտում պետք է հայրենիք ունենա ու չլինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան 10/05/2024 12:57 Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին (Տեսանյութ) 10/05/2024 12:52 Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 10/05/2024 12:40 Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը երթով անցնում է համալսարաններով, նրանց են միանում ուսանողները 10/05/2024 12:28 ԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնում 10/05/2024 12:22 Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ 10/05/2024 12:19 Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ 10/05/2024 12:18 Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել (Տեսանյութ) 10/05/2024 12:16 Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան 10/05/2024 12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է. ՔԿ 10/05/2024 12:10 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն հայրենիքի» շարժմանը 10/05/2024 12:08 Սյունիքում «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ 10/05/2024 12:06 Դիլիջանում ևս դասադուլ է 10/05/2024 12:04 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց 10/05/2024 11:56 Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան (Տեսանյութ) 10/05/2024 11:53 Երևանում և մարզերում մի շարք ճանապարհներ քաղաքացիները փակել են (Լուսանկարներ) 10/05/2024 11:51 Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (Տեսանյութ) 10/05/2024 11:40 Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ 10/05/2024 11:37 ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և անհնազանդության խաղաղ միջոցառումներին 10/05/2024 11:34 Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ. պետք է խենթ լինել. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ (Տեսանյութ) 10/05/2024 11:30 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց. Թյուրքագետ 10/05/2024 11:26 Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Կապանում, Երևանում մայիսի 13-ին, 14-ին և 15-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն 10/05/2024 11:19 2024 թ. «Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն 10/05/2024 11:12 ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային 10/05/2024 11:04 Գերմանիայում էի, բայց տեսնելով՝ ինչ է կատարվում այստեղ, եկել եմ. Կամո Ունանյանը միացել է Սրբազանի շարժմանը 10/05/2024 11:00 Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց, թե ինչ են քննարկել Բագրատ Սրբազանի հետ 10/05/2024 10:57 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում 10/05/2024 10:54 LIVE. ԵՊՀ-ում դասադուլ է: ԵՊՀ Ուսանողական խորհուրդը միանում է շարժմանը 10/05/2024 10:48 Աշխարհի խոշորագույն պարբերականներն անդրադարձել են Հայաստանում սկսված շարժմանը 10/05/2024 10:45 ՔՊ-ից իրենց նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ եղել են․ Սուրեն Պետրոսյան 10/05/2024 10:29 Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միշուստինի թեկնածությունը 10/05/2024 10:27 Տավուշի մարզի Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն 10/05/2024 10:25 Ոչ մի հիասթափություն, ընդհակառակը՝ ճնշման մեծացում․ Թյուրքագետ 10/05/2024 10:22 Ամեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին 10/05/2024 10:18 Հովհաննես Ազոյանի խորհուրդը՝ հեղափոխություն անել ցանկացողներին 10/05/2024 10:15 Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած. Բագրատ Սրբազան 10/05/2024 10:12 Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան 10/05/2024 10:10 ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Տեսանյութ) 10/05/2024 10:07 Կեղծիքը ՔՊ-ականների վարքագիծն է, հայտնվել ենք ստի ու կեղծիքի հիմնարկում. Բագրատ Սրբազան 10/05/2024 10:00 «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլում է․ ելույթ կունենա 19-րդ համարի ներքո 10/05/2024 09:51 Լույս չի լինելու 10/05/2024 09:43 Այսօր Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը 10/05/2024 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը թիմակիցներին sms շփումներով հանդարտեցրել է՝ ասելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի 10/05/2024 09:12 «Հրապարակ». Վեց տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ վեց տարի անց Նիկոլին են հայհոյում

Տվյալ բաժնի վերջին նյութերը