25/03/2014 17:15
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա՝ Քեսաբի դեպքերին ծանոթանալու
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը մեկնել են Սիրիայի Հանրապետություն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց , որ նրանք մեկնել են Քեսաբի դեպքերի հետ կապված՝ ծանոթանալու իրադարձություններին և ԱԺ-ին իրադրությունը կներկայացնեն, երբ վերադառնան:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Քեսաբահայերին օգնելու համար հաշվեհամարներ են բացվել