25/03/2014 09:17
«Տոնուսից» խաբվածները կհանդիպեն նախագահի վերահսկողական ծառայության պետին
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերերից մի քանիսը վաղը մտադիր են հանդիպել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ:
«Տոնուսիից» տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում զայրացած ասաց. «Այս հարցի հետ կապված տասը օր էին խնդրել մեզանից՝ պատասխան տալու համար, բայց արդեն ժամկետը լրացել է: Խոստանալը քիչ է, պետք է նաև այն իրագործել: Հովսեփյանը պետք է նախ զանգի, որ մենք գնանք: Բայց եթե չզանգեց, ապա մենք ինքներս ենք գնալու: Ինչ ուզում է, թող լինի»: