Վոլոդյա Ավետիսյան. Ես քննիչին ասեցի՝ ես իմ հոգին ու հայրենիքը չեմ ծախի

26/03/2014 16:05

Վոլոդյա Ավետիսյան. Ես քննիչին ասեցի՝ ես իմ հոգին ու հայրենիքը չեմ ծախի


Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Իր խոսքում Ա. Զաքարյանը նշեց, որ դատարանը այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք ուղղված էին ամեն գնով Վ. Ավետիսյանին կալանքի տակ պահելը արդարացնելու համար:

«Գործը վարույթ ընդունելուց հետո կատարել եք այնպիսի գործողություններ, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում Ձեր անաչառությունը, ուստի Դուք չեք կարող մասնակցել սույն գործի քննությանը: 2014 թ. մարտի 19-ին մուտք է արվել իմ միջնորդությունը, բերվել են հիմնավորումներ այն մասին, որ սույն գործը այս դատարանի ընդդատյա չէ, ուստի չեք կարող նշանակել դատական քննություն: Նույն օրը ստացել եմ 2014 թ. մարտի 18-ին փոստին հանձնած ծանուցագիրը այն մասին, որ դատաքննություն է նշանակվել այսօր, թեև դատարանը իրավունք չուներ մարտի 22-ից շուտ նման որոշում կայացնել:

Իմ պաշտպանյալին վերագրվող հանցանքներից ոչ մեկը չի կատարվել Արաբկիր համայնքում, Դուք պարտավոր էիք այն որպես ընդդատյա ուղարկել, ինչը չեք արել, այլ թողել եք անփոփոխ կալանավորումը, այն հիմքով, որ կալանքից ազատելու մասով հիմքեր չկան: Ձեր կողմից անտեսվել է այն, որ Վ. Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետում դրվել է քննությանը խոչընդոտելու վարկածը, որը ՄԻԵԴ որոշման համաձայն՝ արդարացված է լինում միայն նախաքննության փուլում, և դատավարության ընթացքում չի կարող հիմք հանդիսանալ կալանքը երկարացելու վերաբերայլ, այն դեպքում, երբ արդեն հարցաքննվել են վկաներ և ստացվել են ցուցմունքներ: Անտեսել եք նաև այն, որ նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում, դատարանը, հաշվի առնելով Վ. Ավետիսյանի անձը, ընտանիքը, կնշանակվի 5 տարի ազատազրկում և համաներմամբ պարտավոր է լինելու ազատել»,-ասաց նա:

Ա. Զաքարյանի խոսքից հետո դահլիճում բուռն ծափահարություններ սկսվեցին:

Վ. Ավետիսյանն ասաց, որ ինքը կողմ է միջնորդությանը, և ունի հայտարարություն, սակայն դատավորը առարկեց, որ ինքը կարող է խոսել միայն միջնորդության վերաբերյալ, ինչին ի պատասխան Ա. Զաքարյանը ասաց, որ խոսքը վերաբերվում է այս միջնորդությանը, որից հետո Վ. Ավետիսյանը ասաց.

«Ես համաձայն չեմ մեղադրանքի հետ, համարում եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում, որի հետևանքով էլ հայտնվել եմ այստեղ, որովհետև, երբ որ նստացույց կազմակերպեցին ազատամարտիկները՝ բարձրաձայնելով իրենց սոցիալական խնդիրները, անընդհատ մարդ էին ուղարկում ինձ ծանոթ, կոչումներով, առաջարկեցին նստացույցը դադարեցնել, հետո կլորիկ գումար, աշխատանք կամ ծառայությունում վերականգնում առաջարկեցին, բիզնես՝ էջմիածնում կամ Երևանում, այդ ամենից հրաժարվեցի, որից հետո բազմիցս առաջարկել են, որ գործ չունես, խնդիրներ կունենաս, հեռախոսս գաղտնալսել են, ձերբակալվելուց հետո կալանատանը ինձ մոտ եղել է քննիչը, առանց դատապաշտպանի, ասել, որ եթե ես հրաժարվում եմ հետագա պայքարից, ուրեմն հաջորդ դատին միջնորդում է ինձ բաց թողնլ: Ես քննիչին ասացի՝ պարոն Խաչիկյան, ես իմ հոգին ու հայրենիքս չեմ ծախի»,-ասաց Վ. Ավետիսյնաը, ինչը բուռն ծափահարություններով ուղեկցվեց:

Դատավորը դրան ի պատասխան խնդրեց դատական նիստը միտինգի չվերածել:

«Հակառակ դեպքում նիստը դռնփակ կանցկացնեմ, բոլորին թույլ եմ տվել մասնակցել նիստին, անգամ կանգնած վիճակում թույլ տվեցի մասնակցել նիստին, սակայն որևէ մեկը իրավունք չունի խանգարել դատական նիստը»,-ասաց նա:

Դատավորը նաև նշեց, որ դատական քննության օր նշանակելու վերաբերյալ որոշումը կայացվել է ավելի վաղ, քան ստացվել է Ա. Զաքարյանի միջնորդությունը, ինչին փաստաբանը պատասխանեց, որ դա դատարանի խնդիրն էր, թե երբ կհասնի իրեն դիմումը և այն դատարան մուտք անելուց հետո պաշտպանական կողմը հակված է հավատալու, որ այն հասել է հասցեատիրոջը:

Մեղադրողը նշեց, որ համարում է, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ նրա հիմանվորումների մեջ որևէ ձևով չհաստատվեց բացարկի հիմքերից որևէ մեկը, նրանք չեն վկայում, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի և անկախ կամ անաչառ չէ, իսկ ինչ վերաբերվում է ընդդատությանը, ապա երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերը միացնելիս այդ գործը քննում է քրեական դատարանը և որևէ խախտում այստեղ չկա և օրինական է այստեղ գործի քննությունը, քանի որ միջդատական վարույթը իրականցվել է այս տարածքում:

Դատավորը դիմեց պաշտպանական կողմին՝ ճշտելով, արդյոք միայն ինքնաբացարկի միջնորդությունը պետք է քննվի:

«Ես կողմ եմ այդպես քննելուն»,-ասաց դատավորը, ինչին Ա. Զաքարյանը առարկեց, նշելով, որ եթե իրենց միջնորդությունը մերժվի, ապա իրենք կանգնում են այն խնդրի առջև, որ Վ. Ավետիսյանը մնալու է կալանքի տակ, մինչև համապատասխան դատավորի կողմից գործի վարույթ ընդունելը:

Մեղադրողը նաև առարկեց Ա. Զաքարյանի որոշ խոսքերի վերաբերյալ, նշելով, որ ինչքան մեծ է հավանականությունը, որ դատարանը Վ. Ավետիսյանին կարող է 5 տարի պատիժ նշանակել և համաներմամբ ազատ արձակել, այնքան էլ մեծ է հավանականությունը, որ այդպիսի վճիռ չի կայացվի, քանի որ կա խոչընդոտ, այն է՝ պատճառված վնաս, որը դեռևս հատուցված չէ, բացի այդ, կալանավորելը հիմնավորվել է նրանով, որ միջդատական վարույթում Վ. Ավետիսյանը փորձել է գործով անցնող վկաների վրա ազդեցություն գործադրել, հանդիպումներ են եղել վկաների հետ՝ նրանց հարցաքննութանը նախապատրաստելու մասով:

Ա. Զաքարյանը առարկեց, որ քրգործում որևէ կերպ հիմնավորված չէ, որ Վ. Ավետիսյանը ուղղորդել է վկաներին, իսկ պատժի վերաբերյալ կան նախադեպեր:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ ըստ Վ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Նախորդող հրապարակում՝ Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը համաձայնել է ընդունել համաներման առաջարկը

Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով

Ազատամարտիկ. Անհատական մոտեցում մեզ պետք չէ, պետական մոտեցում ենք ուզում

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ 16/05/2024 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ 16/05/2024 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի 16/05/2024 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան 16/05/2024 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 16/05/2024 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ 16/05/2024 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 16/05/2024 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան 16/05/2024 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է 16/05/2024 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին 16/05/2024 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ 16/05/2024 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 16/05/2024 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) 16/05/2024 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան 16/05/2024 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան 16/05/2024 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) 16/05/2024 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին 16/05/2024 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան 16/05/2024 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի 16/05/2024 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է 16/05/2024 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան 16/05/2024 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան 16/05/2024 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը 16/05/2024 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) 16/05/2024 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) 16/05/2024 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) 16/05/2024 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ 16/05/2024 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան 16/05/2024 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան 16/05/2024 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/05/2024 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը 16/05/2024 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու 16/05/2024 10:53 Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 16/05/2024 10:49 Նիստին զուգահեռ՝ Բագրատ Սրբազանի հորդորով քաղաքացիները հավաքվում են կառավարության շենքի առջև. մեծաթիվ ոստիկաններ են բերվել․ Լուսանկարներ 16/05/2024 10:44 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ (Տեսանյութ) 16/05/2024 10:40 Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին 16/05/2024 10:29 Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շարժման ռազմավարությունը. «ՀայաՔվե» 16/05/2024 10:19 Կալանավորվել է Արագած Ախոյանը 16/05/2024 10:14 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան 16/05/2024 10:06 «Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու 16/05/2024 10:03 «Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին 16/05/2024 10:00 «Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի 16/05/2024 09:58 «Հրապարակ». Իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել 16/05/2024 09:51 «Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին 16/05/2024 09:49 «Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով 16/05/2024 09:48 «Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ 16/05/2024 09:46 «Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու» 16/05/2024 09:45 «Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին 16/05/2024 09:44 Ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ հավերժությանը, որքան Հայաստանում. Միխայիլ Կազինիկ 16/05/2024 09:41 «Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է. կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը