27/03/2014 10:28
Սամվել Ֆարմանյան. Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան:
Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:
Նախորդող հրապարակում՝ Լուրեր Քեսաբից. Այս մարդիկ իսկական հերոսներ են. Լուսանկարներ
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա՝ Քեսաբի դեպքերին ծանոթանալու