28/03/2014 13:02
Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը
ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հարցի քննարկումը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթի վերջում մի քանի ուշագրավ փաստեր ներկայացրեց: ԱԺ պատգամավորն ասաց, որ հակառակ կառավարության այն պնդումների, թե աշխարհում չկա նախադեպ, երբ կուտակային ֆոնդերը սննկացել են, կցանկանար ներկայացնել մի քանի փաստեր, որոնք հակառակն են վկայում.
«2013 թվականի նոյեմբերին Ռուսաստանում 6 ընկերություն զրկվել են լիցենզիայից և հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները:
2003-ի օգոստոսին «Ստիմուլ ֆոնդ» անունով ընկերությունը, որը 50 խոշոր ֆոնդերից մեկն է, ևս սննկացել է: Այս փաստերը վկայում են, որ համակարգը պարունակում է ռիսկեր, և որ կուտակված գումարները անձեռնամխելի չեն և չեն կորի, 100 տոկոսով երաշխավորված չէ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Կուտակայինի հարցով ՍԴ նիստը մեկնարկել է