28/03/2014 16:54
ՍԴ անդամը՝ Հակոբ Հակոբյանին. Դուք շփոթել եք ՍԴ-ն ԱԺ-ի հետ
ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականության քննարկումը: ՍԴ անդամների հարցերին պատասխանելու հերթը Հակոբ Հակոբյանինն էր:
«Ինչո՞ւ ենք մենք գնացել այս ճանապարհով, ո՞ր երկրի օրինակով, իսկ եթե չկա նման օրինակ և մենք աշխարհին օրինակ ենք ուզում ցույց տալ, խնդորում եմ դարձյալ հիմնավորեք՝ ինչո՞ւ»: Հակոբ Հակոբյանին նման հարց ուղղեց ՍԴ նախագահը, սակայն Հակոբ Հակոբյանը դարձյալ խոսեց համակարգի ներդրման վրա կատարված աշխատանքի, օրենքը ներկայացնելուց առաջ արված քննարկումների մասին, ըստ երևույթին այդպես էլ չնշելով, թե որ երկրի օրինակին է հետևում Հայաստանը:
Նա նշեց, որ օրենքը մշակելու գործընթացի ժամանակ անգամ Հայաստան է հրավիրվել «Կուտակայինի հայրը»՝ մանրամսները դարձյալ չներկայացնելով: Հակոբ Հակոբյանին հարց ուղղեց և նրա պատասխանների մասով դիտողություն արեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը: Նա ասաց, որ Հակոբ Հակոբյանը ՍԴ-ն շփոթել է ԱԺ ամբիոնի հետ և ինքն սպասում էր, որ հարցերին այլ կերպ պատասխաններ կտրվեին և Հակոբյանը, որպես պատասխանող, չկատարեց իր գործառույթը: Նա հարցրեց՝ արդյոք խտրականություն չէ այն, որ մեկը, ով ծնվել է է 1973 դեկտեմբերի 31-ին, ցանկանա կամավոր միանալ համակարգին ու չունենա արտոնություններ: Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ ոչ.
«Խտրական վերաբերմուքը պետք է ունենա որոշակի դրսևրում, խտրական կլինի, եթե նույն տեղում, նույն ձևով, նույն դրույքաչափով աշխատողին թույլ չտանք»,-ասաց Հակոբյանը, սակայն Բալայանը ընդհատեց նրան՝ ասելով, որ ենթադրենք նույն պայմանների մասին է խոսքը:
«Ոչ»,-ասաց Հակոբ Հակոբյանը ու մինչ կշարունակեր, Կիմ Բալայանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ պարզ է նրա դիրքորոշումը: Սա վրդովեցրեց Հակոբ Հակոբյանին և նա դիմեց ՍԴ անադամին. «Կարո՞ղ եմ պատասխանել: Դուք երեք անգամ կրկնեցիք, ես չպատասխանե՞մ»:
«Պատասխանեք, բայց առանց մեկնաբանության»,-արձագանքեց ՍԴ նախագահը, ինչից հետո Հակոբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այստեղ խտրականություն չի տեսնում:
Նախորդող հրապարակումներ՝ Հակոբ Հակոբյանի հարցը Արծվիկ Մինասյանին զվարճացրեց ՍԴ նիստի մասնակիցներին
Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը
Կուտակայինի հարցով ՍԴ նիստը մեկնարկել է