28/03/2014 11:06
ՍԴ-ում հանդես են գալիս դիմող կողմի զեկուցողները
Ինչպես հայտնել էինք, ՀՀ Սահմանադրական դատարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականությունը:
Դիմող կողմից զեկույցներով հանդես կգան իրավապաշտպաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը, իսկ որպես պատասխանող կողմ՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման մասնագետ Վիգեն Շահնազարյանը:
Զեկույցներից հետո կսահմանվի ապացույցների հետազոտման կարգը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին և ներկաներին հիշեցրեց ՍԴ-ի մասին օրենքի 50–րդ հոդվածի մասին, ըստ որի՝ ՍԴ նիստը խանգարողները կենթարկվեն պատասխանատվության:
Այս պահին զեկուցում է իրավապաշտպան Մերի Խաչատրյանը: