29/03/2014 12:07
Տիգրան Սարգսյան. Ճգնաժամը ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը
Քիչ առաջ մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը: Համաժողովը մեկնարկեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձի ընթերցմամբ, ուղերձն ընթերցեց Վարդան Արամյանը, ընթերցվեց նաև Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի ուղերձը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ ձևավորում է կուսակցական կյանքում կարևոր ավանդություն` բոլոր կարևորագույն խնդիրները պետք է դառնան բաց և հրապարակային քննարկման առարկա, նաև կոնֆերանսի հիմնական բանաձևերն ու նյութերը դառնում են տեղերում քննարկման առարկա:
«Մենք ստանում ենք բազմաթիվ առաջարկություններ, որոնք հաշվի ենք առանում մեր կուսակցության քաղաքականությունը մշակելիս»,- ընդգծեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ դրա վառ ապացույցն է առաջին տնտեսական համաժողովի արդյունքները, որը դարձավ բուռն քննարկման առարկա և էական շտկումներ կատարվեց տնտեսական ծրագրերում:
Վարչապետը ներկայացրեց առաջին թեզը, ըստ որի, համաշախարհային տնտեսական ճգանաժամից հետո տեղի ունեցան լրջագույն արմատական փոփոխություներ, բյուրեղացան լրջագույն հարաբերություններ և երևույթներ, որոնք մինչև ճգնաժամը ակնհայտ չէին.
«Առաջին հերթին ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը»,- ընդգծեց Տ. Սարգսյանը:
Իսկ հաջորդ թեզը, վարչապետի խոսքով, Եվարսիական տարածքում զարգացումներն էին. ձևավորվեց Մաքսային միությունը, որը ցույց տվեց իր կենսունակությունն ու արդյունավետությունը. «Այս զարգացումները պարտադրում են մեզ նույնպես հստակեցնել մեր վերաբերմունքը այս երկու կարևորագույն ուղղություններին»:
Վարչապետի խոսքով՝ ՄՄ տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որ ձևավորվում է` շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և մեր տնտեսության զարգացվածության աստիճանով մոտ է Եվրասիական տնտեսական համակարգին. «Պլատֆորմը ստեղծում է հարաբերական առավելություններ՝ մեր տեսական պոտենցիլն իրացնելու համար. Ղազախստանի, Բելոռուսի և ՌԴ-ի ցուցանիշները դրա վառ ապացույցն են»: