31/03/2014 11:40
Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ նախորդ նիստի ժամանակ դիմող կողմը բոլորին թյուրմացության մեջ է գցել՝ ներկայացնելով տվյալներ աշխարհում սննկացած կենսաթոշակային ֆոնդերի մասին:
«Դիմող կողմը մեզ թյուրիմացության մեջ է գցում. ՌԴ-ում սննկացած ֆոնդերի մասին ներկայացված տվյալների վերաբերյալ պետք է ասեմ, որ խոսքը բանկի մասին է, այնտեղ եղել է բանկ, որն իր պորտֆեյլն է գրանցել և երբ սննկացել է դա անարադարձել է պորտֆեյլի վրա, մեզ մոտ ֆոնդը առանձին իրավաբանական անձ է: Արանքում երկու ենթակառուցվածք կա, որը սննկացման ռիսկը 0-ի է հասցնում, դա նախ ակտիվներն են, և երկրոդ գումարը պահառուի հաշվից փոխանցվում է և ակտիվ է ձեռք բերվում: Ուրիշ կերպ փողը համակարգից դուրս գալ չի կարող: Վարողներն էլ միջազգային ապահովագրություն ունեն»,-ասաց նա:
Երիցյանի այս դիտարկմաը տեղից պատասխանեց դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, սակայն ՍԴ նախագահն ընդհատեց նրան՝ հորդորելով հարցերին պատասխանել միայն ամբիոնից:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանն ասել էր, որ հակառակ կառավարության պնդումների, թե աշխարհում չկա նախադեպ, երբ կուտակային ֆոնդերը սննկացել են, կցանկանար ներկայացնել մի քանի փաստեր, որոնք հակառակն են վկայում.
«2013 թվականի նոյեմբերին Ռուսաստանում 6 ընկերություն զրկվել են լիցենզիայից և հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները:
2003-ի օգոստոսին «Ստիմուլ ֆոնդ» անունով ընկերությունը, որը 50 խոշոր ֆոնդերից մեկն է, ևս սննկացել է: Այս փաստերը վկայում են, որ համակարգը պարունակում է ռիսկեր, և որ կուտակված գումարները անձեռնամխելի չեն և չեն կորի, 100 տոկոսով երաշխավորված չէ»,-ասաց նա:
Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը