31/03/2014 11:20
ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն
Ինչպես հայտնել էինք, Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության քննարկումը: Այսօր հարցերին պատասխանում են կառավարության և ԿԲ ներկայացուցիչները: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին հարցեր ուղղեց ԴՍ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Օրենքը սահմանում է կառավարիչների պարգևավճարի չափը՝ մոտ 1.5%, մեզ մոտ օրենքը ծախսերի առավելագույն չափի սահմանման լիազորությունը տվել է Կենտրոնական բանկին: Ինչո՞ւ օրենքով չի սահմանվում առավելագույն չափ, որպեսզի մենք երաշխիք ունենանք, ի՞նչ տրամաբանությամբ է սա արվել»,- հարցրեց նա՝ հավելելով, որ ասյօր քննարկվող հարցը հազարավոր մարդկանց իրավուքներին է առնչվում և մեկ տարվա համար չէ:
«Պարգևավճարը սահմանափակում է նրանց՝ ավելի շատ եկամուտներ ստանալու հնարավորությունը, թիվն ընտրված է միջազգային փորձից ելնելով: Օրենքով ԿԲ-ն լիազորվում է սահմանել նաև բրոքերային ծախսերը և սրանք 0.1 տոկոսից ավելի չեն լինելու: Ծախսերը մոնիթորինգ անելը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, և եթե թիվ սահմանենք, հետագայում կարող է պարզվել, որ դա բարձր է, և սակագները մշտապես բարձր կմնան, ու այդ ընկերրությունները գերշահույթ կստանա, այդ պատճառով ավելի արդյունավետ ենք համարել, որ պարբերաբար մոնիթորինգ իրականացվի և ԿԲ-ն սահմանի այդ թիվը»,- պատասխանեց ԿԲ ներկայացուցիչը:
«Դուք բավական ոգևորված էիք Չիլլի օրինակով և հաճախ էիք անդրադառնում դրան, ես անցած նիստին ասացի, որ սոցիալական-իրավական և ազատական պետությունների կողմից որդեգրված քաղաքականությունների տարբերություն կա և մենք պետք է օգտվենք սոցիալականների փորձից, ես ուսումնասիրեցի Չիլլի օրինակը և պարզվեց, որ 1981-ին ներդրված մոդելը, որը դուք վկայակոչում եք, 2008-ին փոփոխությունների է ենթարկվել, որովհետև հիմնական խնդիրը չի լուծել: Մեր ուսումնասիրած 50 երկներներից բոլորն էլ փոփոխություններ են արել այդ համակարգում, այս առումով ձեր գնահատականներն ի՞նչ են հուշում»,- հարցրեց ՍԴ նախագահը:
«ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է 50-ից ավելի երկների փորձի ուսումնասիրություն: Չիլիի օրինակը համարվում է կուտակայինի դասական հիմքը»,- պատասխանեց ԿԲ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանը նաև Էստոնիայի օրինակից է օգտվել, սական ՍԴ նախագահն ընդհատեց նրան՝ խնդրելով հարցին հակիրճ և կոնկրետ պատասխան տալ, ինչից հետո ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ Չիլլից հալկական կողմը դասերն է վերցրել, մասնավորապես.
«Չիլիից առաջին դասն այն է, որ այդ երկիրը չուներ նվազագույն սոցիալակն բուֆեր, մարդիկ որոնք ընդհատումներով են աշխատել, չունեին բազային կենսաթոշակ, մեր պարագայում կա բազային կենսաթոշակ: Ձեր վկայակոչած տվյալները ազգային մակարդակի տվյալներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը գտել է նաև այն օպտիմալ տարիքը, որից սկսած՝ մարդը կկարողանա բավարար կուտակել:
ՍԴ նախագահը ևս մեկ անգամ ընդհատեց ԿԲ ներկայացուցչին՝ ասելով, որ իր ձեռքի տակ եղած տվյալները ազգային տվյալներ չեն, այլ այդ երկրում համակարգի ամսին վերջին միջազգային տվյալները:
Նախորդող հրապարակում` ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը