31/03/2014 15:46
ՍԴ-ում սկսվել են դիմող կողմի ամփոփիչ ելույթները
Սահմանադրական դատարանը վերադարձավ նիստերի դահլիճ: Ընդմիջումից հետո դիմող և պատասխանող կողմերը ներկայացնելու են ամփոփիչ ելույթները: Այս պահին ելույթ է ունենում դիմող կողմի իրավապաշտպան Մերի Խաչատրյանը, ով ներկայացնում է «Կենսաթոշակային կուտակային համակարգի» ներդրման հետևանքով առաջացող տարիքային խտրականությունը և սեփականության իրավունքի խախտման դեպքերը:
«Նախորդ նիստի ժամանակ պատասխանող կողմը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչ սկզբունքով է սահմանվել, որ օրենքը պետք է տարածվի հենց 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա: Չեղավ պատասխան այս հարցի շուրջ մեր և Բարձր դատարանի կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Մերի խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաև գույքային իրավունքի հետ կապված հարցերին: ՍԴ նախագահը մեկ անգամ ընդհատեց նրան՝ խնդրելով ևս մեկ անգամ չներկայացնել նայն դիտարկումները, որ նախորդ նիստին արվել են: Մերի Խաչատրյանն ավարտեց իր ելույթը, այժմ ելույթ է ունենում ԱԺ պատգամավոր, դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում որպես պատասխանող հանդես եկան կառավարության և ԿԲ ներկայացուցիչները:
Նախորդող հրապարակում` ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»
Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա
ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն
ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը