01/04/2014 12:11
Ազատ արձակված 3 քեսաբցիները հասան Լաթաքիա. Լուսանկարներ
Երեկ՝ մարտի 31-ին, առավոտյան, Քեսաբից Ս. Աստվածածին եկեղեցի (Լաթաքիա) հասան երեք տարեցներ՝ Ժոզեֆ Սաղտըճյան (94 տարեկան), Յակոբ Ղազարյան (ալցհեյմերով հիվանդ, 85 տարեկան) և կինը՝ Արփինե Չոլագյան (73 տարեկան): Այս մասին Yerakouyn.com-ին հայտնել են Լաթաքիայի իրենց գործընկերները:
Ազատ արձակված երեք քեսաբցիները մնացել էին Գարատուրանի իրենց բնակարաններում, նրանք իրենց տարիքի պատճառով չէին կարողացել Լաթաքիա գնալ Քեսաբի մյուս բնակիչների հետ: