02/04/2014 15:03
Կառավարությունը՝ ՍԴ որոշման մասին. Մենք առաջ ենք տանելու այս բարեփոխումը
ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման հետ կապված: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը:
Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո»:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները
Հ. Թովմասյան. Հորդորում եմ ձեռնպահ մնալ ՍԴ որոշումից չբխող եզրահանգումներից