02/04/2014 16:37
Հ. Աբրահամյանը և Ս. Բալասանյանը իրենց աշխատավարձը փոխանցել են քեսաբահայերին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայությանն աջակցելու համար բացված հաշվեհամարին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
««Հայաստան» համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին եմ փոխանցել իմ մեկ ամսվա աշխատավաչձը:
Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում նույնպես աջակցել քեսաբահայ մեր հայրենակիցներին»:
Քեսաբահայերին օգնելու նպատակով բացված հաշվեհամարին իր աշխատավարձն է փոխանցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Քեսաբահայերին օգնելու համար հաշվեհամարներ են բացվել
Սիրիական բանակը սկսել է գրոհայիններից ազատագրել Քեսաբը