02/04/2014 14:08
Հ. Թովմասյան. Հորդորում եմ ձեռնպահ մնալ ՍԴ որոշումից չբխող եզրահանգումներից
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՍԴ այսօր կայացրած որոշմանը:
«Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:
Վստահ եմ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:
Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»,-գրել է նախարարը:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները