02/04/2014 16:20
Պռոշյանցիները բացեցին Երևան-Աշտարակ մայրուղին
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները քիչ առաջ բացեցին Աշտարակ-Երևան մայրուղին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի բնակիչներից մեկը:
«Մեր հետագա քայլերի մասին կորոշենք ավելի ուշ: Հիմա բացել ենք ճանապարհը, բայց շարունակելու ենք պայքարել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ազատամարտիկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Պռոշյանիցները, ի նշան բողոքի՝ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին:
«Ոչ մի տեսակի բացահայտում մինչև էսօր չկա: Մենք փակել ենք ճանապարհը ու փակ ենք պահելու, քանի գործը տեղից չի շարժվել»,- հայտարարել էին պռոշյանցիները:
Նախորդող հրապարակումներ՝ Պռոշյանցիները փակել են ճանապարհը. «Բացահայտեք Հրաչ Մուրադյանի սպանությունը»
Պռոշյանի գյուղապետի սպանությունից 1 տարի անց. Այստեղ պայքարելը իմաստ չունի