30/05/2014 11:57
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանին
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց տեղեկությունները այն մասին, որ օրերս Ռ. Քոչարյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Այո հանդիում եղել է»,- ասաց նա:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել՝ նա նշեց, որ տեղյակ չէ: «Ես այնտեղ չեմ եղել և չեմ կարող ասել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել: