23/07/2014 13:15
Արմավիրի քաղաքապետին տեղափոխել են հիվանդասենյակ
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով նախօրեին Արցախում վիրավորում էր ստացել ականի պայթյունից, տեղափոխվել է արդեն հիվանդասենյակ: Այս մասին Aysor.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Մյուս երկու վիրավորները, նրա խոսքով, շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Շ. Հունանյանն ասաց նաև, որ նախօրեին վիրահատվել է Գառնիկ Ավետիսյանի սրունքը, առաջիկայում կվիրահատեն նրա ողանաշարը: Իսկ երրորդ վիրավոր Արթուր Բաղդասարյանը պատահարի հետևանքով ստացել է կրծքավանդակի շրջանում, կողերի, կրծոսկրի, անրակի կոտրվածք և թոքերի վնասվածք:
Նախորդող հրապարակում` Ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետի վիճակը կայուն ծանր է