01/09/2014 19:00
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը
Ադրբեջանի իշխանությունները հաստատել են օրերս տարածված այն տեղեկությունը, թե օգոստոսի 26-ին ադրբեջանական Քամերլի գյուղի հատվածում ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին 53-ամյա Սարգիս Նորայրի Անանյանն է:
Ըստ նույն հաղորդագրության՝ նա այս պահին բժիշկների հսկողության տակ է և նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ այս անուն-ազգանունով և նշված թվականին ծնված քաղաքացին գրանցված է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:
Նախորդող հրապարակում՝ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել