05/11/2014 17:29
ՀՀ-ում առաջարկում են ամրագրել «Քաղաքացիական անհնազանդության» օր
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր «Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով քննարկմանը առաջարկեց ամրագրել Քաղաքացիական անհնազանդության օր:
Նրա խոսքով՝ մենք նման երևույթների հետ առնչվելու առիթ մեկ-երկու անգամ չենք առիթ ունենալու:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց «Քաղաքացիական անհնազանդության իրավունքի իրավական կարգավորման միջազգային փորձը» խորագրով զեկույց, որում ներկայացրեց, թե ինչի կարող է հանգեցնել քաղաքացիական անհնազանդությունը և թե այն ինչպես տարբերել քաղաքացիական հասարակությունից:
Նրա հավաստմամբ՝ նման երևույթ կարող է լինել միայն ոչ լիբերալ հասարակություններում, քանի որ լիբերալ հասարակություններում անձը իրավունքների միջոցով կարող է ազդել որոշումների կայացման գործընթացի վրա:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը ասաց, որ ՄԻՊ գրասենյակը անցյալ տարի մոտ 1085 խորհրդատվություն է տվել հավաքներ իրականացնողներին և ստացել բազմաթիվ ահազանգեր:
Ե. Թումանյանցը նշեց, որ իրենք նման դեպքերում փորձում են կանխել ու արձանագրել այն խախտումները, որոնք կան:
Քննարկմանը ներկա լրագրող Գայանե Առուստամյան առաջարկեց որպես այդ օր ամրագրել նոյեմբերի 5-ը, քանի որ մեկ տարի առաջ հենց այդ օրը «Շանթ Հարությունյանն ու ընկերները» կազմակերպեցին դիմակներով ակցիան, որը լավագույն օրինակ է քաղաքացիական անհնազանդության: