19/11/2014 13:18
Մեկնարկում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված բռնցքամարտի մրցաշարը
Այսօր՝ ժամը 14:00-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:
Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարում մեդալներ կխաղարկվեն 10 քաշային կարգերում` 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ:
Մրցաշարի արդյունքների հիման վրա կկազմավորի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի 2015 թվականին կայանալիք վարկանիշային մրցաշարերին: