19/11/2014 14:57
Դավիթ Բաբայան. Բնական է, որ ԵԱՀԿ դիրքորոշումը պետք է ավելի կոշտ լինի
Նախօրեին Արցախում Ասկերանի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում անցկացրեց: Դիտարկումից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ իրենք չեն մոտեցել ՄԻ-24 հայկական ուղղաթիռի կործանման վայրին, քանի որ պաշտոնական Բաքուն չի տվել անվտանգության երաշխիքներ:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ, ով նշեց՝ արցախյան կողմը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի հետ.
«Մենք պետք է աշխատենք, փնտրենք ճանապարհներ, որպեսզի պարզենք մեզ հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ մեր օդաչուների ճակատագիրը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց՝ բնական է, որ Բաքվից անվտանգության երաշխիքներ չստանալուց հետո ԵԱՀԿ դիրքորոշումը պետք է ավելի կոշտ լինի.
«Այսպիսի պահվածքից հետո պետք է արդեն համապատասխան հետևություններն անել»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով ներկայումս ուղղաթիռի կործանման վայրում եղած իրավիճակին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ այն մշտապես կրակի տակ է.
«Սահմանային մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Նախորդող հրապարակումներ՝ Բաքուն ուղղաթիռին մոտենալու անվտանգության երաշխիք ԵԱՀԿ-ին չի տվել
Ասկերանի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացվել
Սեյրան Օհանյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է խոցված ուղղաթիռի հարցը