19/11/2014 15:36
Կանխվել է Դավիթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը
Այսօր ժամը 14.07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: