19/11/2014 18:17
Երևանի որոշ հատվածների ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Իսակովի պողոտա` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ` Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցք), Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքներ, Շահումյան 6-րդ փող. թվով 6 տնատիրություններ, «Եռաբլուր» պանթեոն, «Նեպտուն» մարզահամալիր, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութ, Ոստիկանության կրթահամալիր, նախկին Կառավարական ընդունելությունների տուն, «Ոսկե համբյուր» և «Ուրարտու» ռեստորանային համալիրներ, «Արարատ Մոթորս», «Աուդի» և «Տոյոտա» ավտոսրահներ, «Ապարան» ավտոտեխսպասարկում, հեծանվահրապարակ, Իսակովի 22` Հողագիտության ինստիտուտ, Իսակովի 24` «Փորձագիտական կենտրոն» ՊՕԱԿ, Իսակովի 48/2` «Գունավոր» տպարան, ՊՆ լաբորատորիա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: