19/11/2014 15:53
ԿԽՄԿ. ՄԻ-24 ուղղաթիռի հարցով բանակցում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի 12-ին կործանված ուղղաթիռի հարցով բանակցում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
«Մեր աշխատանքները, հիմնականում, ընթանում են երկխոսության ճանապարհով: Այն արդեն մի քանի օր է՝ հաստատված է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին բանակցում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԿԽՄԿ-ն առաջարկել է իր անկախ միջնորդությունն այս գործընթացում: Ինչ վերաբերում է մեր հետագա քայլերին, ես մանրամասներ չեմ կարող հայտնել և առայժմ միայն կարող եմ փաստել, որ ընթանում են բանակցություններ»,- ասաց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը` խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։
Նախորդող հրապարակում՝ ԼՂՀ ռազմագերիների հարցով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին