19/11/2014 19:02
Ջուս. «Ես նշանված եմ, բայց նախկինի պես ինձ միայնակ եմ զգում». ESem.am
Համացանցում լուրեր են տարածվել, թե գարնանը նշանված Ջուսը նշանը հետ է տվել: Լուրի իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց երգչուհու հետ, ով հերքեց տեղեկությունը: «Բաժանվելու խոսակցություն եղել է, բայց նման բան դեռ չկա: Այս պահին ամեն բան կարգին է»,- ասաց նա:
Երգչուհու փոխանցմամբ` իր ու Ռիչարդի հարաբերությունները ճգնաժամային փուլում են, բայց ինքը հույս ունի, որ ամեն բան բարեհաջող կավարտվի: «Անկեղծ ասած` կան բաներ, որոնց պատճառով ինձ շատ վատ եմ զգում. վեց ամիս է` նշանված եմ, բայց նախկինի պես ինձ միայնակ եմ զգում: Այս հեռավորությունն ինձ դուր չի գալիս: Հասկանում եմ` այն և´ օբեկտիվ, և´ սուբեկտիվ պատճառներ ունի, միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է»,- նշեց երգչուհին:
Ըստ Ջուսի` իրենց հարաբերություններն այսպես շարունակվել չեն կարող. նա սիրելիից հաճախակի հանդիպումներ է պահանջում:
«Օրը մի քանի անգամ շփվում ենք համացանցով, մշտապես տեղյակ ենք իրարից, բայց դա ինձ չի գոհացնում: Ուզում եմ, որ նա միշտ կողքիս լինի, զգամ նրա ներկայությունը: Հիմա ինքն այնտեղ է, ես այստեղ և հեռավորության վրա չեմ կարողանում հասկանալ, որ կողակից ունեմ»,- անկեղծացավ նա:
Երգչուհու հավաստմամբ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, տաևաձայնությունները հարթեն ու ամուսնանան, չի պատրաստվում մշտական բնակության մեկնել Ֆրանսիա: «Ամուսնությունից հետո և´ էստեղ կապրենք, և´ էնտեղ: Ես կարող եմ թողել իմ գործը, նա` իրենը: Հաճախ կգնամ-կգամ»,- ասաց երգչուհին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: