19/11/2014 17:35
Զինծառայողների, փրկարարների անվճար բուժօգնության կարգը հաստատվեց
Գործադիրը նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը:
Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարելավվեն շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակն ու մատչելիությունը, կմեծանա այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը: