19/11/2014 17:14
Լուգանսկի առաջնորդն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին մենամարտի է հրավիրել
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մենամարտի է հրավիրել: Այս մասին հաղորդում է «Tасс» գործակալությունը:
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության առաջնորդը առաջարկելէ Կիևի և ամբստամբների միջև ռազմական հակամարտության արդյունքը որոշել մենամարտի միջոցով և վերջ տալ պատերազմին:
«Եկեք հին սլավոնական առաջնորդների և փառավոր կազակական ատամանների օրինակով մենամարտում բախվենք: Ով հաղթում է՝ նա էլ հակառակորդ կողմին թելադրում է իր պայմանները: Ինչու՞ ատել միմյանց ու վերացնել մարդկանց, տնտեսությունը, քաղաքաները: Այդ վերքերը բուժելու համար, և' մեզ, և' ձեզ տասնամյակներ պետք կգան: Ավելի լավ չէ՞ բոլոր տարաձայնություններին վերջ տալ արդար մենամարտով», - ասել է Պլոտնիցկին:
Պլոտնիցկին Պորոշենկոյի ընտրությանն է թողել նաև մենամարտի տեղի ու ժամանակի, ինչպես նաև զենքի ընտրությունը, ինչպես նաև հայտնել է, որ դեմ չի լինի, եթե մենամարտը հեռարձակվի ուղիղ եթերում: