19/11/2014 15:07
Սուարեսի համար նշանակություն չունի, որ ինքը «Ոսկե գնդակի» թեկնածու չէ
Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ իր մեկնաբանությունն է տվել տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի թեկնածուների ցանկում չընդգրկվելու վերաբերյալ:
«Երազանքներս հօդս չեն «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում չլինելու պատճառով: Ամեն դեպքում այս փաստն ուշադրություն է գրավում, քանի որ ես իսկապես լավ մրցաշրջան եմ անցկացրել: Անկախ ամեն ինչից` նշանակություն չեմ տալիս ցանկում չհայտնվելուն»,- ասել է Սուարեսը:
Որոշ մասնագետներ կարծում են, որ ՖԻՖԱ-ն Սուարեսին չի ընդգրկել լավագույններ ցանկում Աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը կծելու և դրա հետևանքով 4 ամսով որակազրկվելու համար: