20/11/2014 18:00
Հայաստան այս տարի մուտք է գործել 29 հազար 395 տրանսպորտային միջոց
Այս տարվա ընթացքում Հայաստան է մուտք գործել 29 հազար 395 տրանսպորտային միջոց, որից 50-70 %-ը շահագործվում է Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել են կուտակումները, Ա. Արշակյանը ասաց, որ դրա պատճառը ոչ թե այն է, որ ԱՊՊԱ համակարգը չի կատարում իր վրա դրված պարտավորությունները, այլ այն, որ մարդիկ առաջվա նման չեն փորձում իրար հետ համաձայնության գալով լուծել խնդիրը, ինչն էլ խցանում է առաջացնում:
«Այժմ մեքենայի ապակու չնչին ճաքի դեպքում մեքենան տեղից չեն շարժում, ինչից առաջանում են խցանումներ»,-ասաց նա:
Ա. Արշակյանի խոսքով՝ այս խնդիրը կարգավորելու համար ՃՈ-ն շուտով կկարողա ֆիքսել մեքենայի կագնած դիրքը և այն դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից՝ մինչև դեպքի վայր կհասնեն ապահովագրական ընկերության աշխատակիցները:
«Եթե տարածքում չլինեն ՃՈ աշխատակիցներ, ապա նրանք տեղ կհասնեն առավելագույնը 10 րոպեում»,-ասաց նա: