20/11/2014 11:30
Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են անկախ NGO-ները
Նավթային ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է նկարագրել որպես ոչ կառավարական կազմակերպություններին անկախությունից զրկելու փորձ:
Contact.az-ի փոխանցմամբ, Գահրամանլըն նշել է, որ հեռացվում են քաղաքական կուսակցությունները, անկախ լրատվամիջոցները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք հանդիսանում են երկրի ժողովրդավարացման հիմնասյուները:
Նրա խոսքով` Ադրբեջանի կառավարությունը պետք է մտածի, թե ինչ ուժեր կարող են հայնտվել բաց մնացող տեղերում:
Գահրամանլըն նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն օրենսդրության բարեփոխման պատրվակով ոչնչացնում են քաղաքացիական հասարակությունը:
Նրա կարծիքով՝ իշխանությունների ճնշումներին են ենթարկվում այն ոչ կառավարական կազմակարպությունները, որոնք անկախ են աշխատում: