20/11/2014 14:44
Եգիպտոսի նախկին նախագահին ցանկանում են մահապատժի ենթարկել
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» ևս 35 անդամի համար մահապատիժ է է ցանկանում կիրառել:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ դատախազը հայտարարել է, որ Մուրսին և նրա օգնականները գաղտնի տեղեկություններ են հայտնել իրանական հատուկ ծառայություններին:
Բացի այդ, Մուրսին մեղադրվում է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու համար՝ երկիրը ապակայունացնելու նպատակով:
Նշենք, որ Մոհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից ռազմական հեղաշրջման արդյունքում 2013 թ.-ի հուլիսի 3-ին: